Ջորջ Քլունին այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

17:00     24 ապրիլի, 2016

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լինելուց հետո, այցելել է 20-րդ դարի կինոինդուստրիայի մեծագույն արվեստագետներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան՝ տեսնելու հանրահայտ կինոռեժիսորի կոլաժները, գծանկարները, տիկնիկները, գլխարկներն ու այլ գեղարվեստական գործեր։

Նշենք, որ 54-ամյա Քլունիին այնտեղ են ուղեկցել գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը։


© armedia.am