«Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն (Ուղիղ հեռարձակում)

22:03     24 ապրիլի, 2016

Այժմ Երևանում տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Այն շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանում։ Այս մասին նշվում է auroraprize.com կայքում:

«Ավրորա» մրցանակի հավակնորդներն են՝ Մարգարի Բարանկիցեն, ովԲուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել, Թոմ Քաթինայը, ով Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում միակ բժիշկն է և անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար, Սայիդա Ղուլամ Ֆաթիման , ով իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն և Հայր Բերնար Կինվին, ով Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ փրկել է հարյուրավոր մարդկանց կյանք:



© armedia.am