«Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երևանում անցկացվող Ավրորա մրցանակաբաշխության ժամանակ ոգևորությունից ասաց, որ թեև առանց խմիչքի է, բայց ցանկանում է կենաց ասել մրցանակաբաշխության կազմակերպիչների` Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի ու Վարդան Գրեգորյանի համար: «Ձեր արածը բացառիկ է, և եթե մրցանակ շնորհեինք որևէ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Ես հպարտ եմ ձեզ համար»,-ասաց Քլունին:
Քլունին նշել է, որ Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է եղել դաժանությունը, մի ողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը. «Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ու աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Բայց դրա հետ միասին, ես տեսել եմ նաև խիզախություն ու բարություն, ու այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները»: Նա նաև մեջբերեց Հիտլերի խոսքերը. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին.. Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը»: