Քրդերը պատրաստ են ընդլայնել Թուրքիայի դեմ ռազմական գործողությունները. քուրդ առաջնորդ

13:11     25 ապրիլի, 2016

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) պատրաստ է ընդլայնել Թուրքիայի դեմ ռազմական գործողությունները: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության առաջնորդներից Ջեմիլ Բայըքը:

«Քրդերը պաշտպանվելու են մինչև վերջ: Քանի դեռ Թուրքիան չի փոխել իր մոտեցումը, PKK-ն կընդլայնի ռազմական գործողությունները»,- ասել է Բայըքը:

Միևնույն ժամանակ, քուրդ առաջնորդն ընդգծել է, որ PKK-ն չի ձգտում անջատել քրդական շրջանները Թուրքիայից և պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ, եթե Անկարան ցանկանա բանակցություններ վարել: Սակայն Անկարան արդեն հայտարարել է, որ PKK-ի հետ որևէ բանակցություն չի նախատեսում:


© armedia.am