ԼՂՀ Պաշտպանության նախարարը հարցազրույց է տվել «Washington Post»-ին

14:22     25 ապրիլի, 2016

Ապրիլի 25-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հարցազրույց է տվել «Washington Post»-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին (David Ignatius), հայտնում են ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքից:

Հարցազրույցի ժամանակ արծարծվել  է հարցերի բավականին լայն շրջանակ: Բանակի հրամանատարը ներկայացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական ոտնձգությունները, ադրբեջանական զինուժի կողմից բարբարոսական ու առանձնակի դաժանությամբ իրականացված գործողությունները, առաջնագծում տիրող իրավիճակը և բանակաշինության հետ կապված հարցեր:


© armedia.am