Արցախի ազատամարտիկների միությունը ԼՂՀ ՊԲ-ին տրամադրվել է 543 մլն դրամ

14:49     25 ապրիլի, 2016

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահերից, իր ողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղեց նաև Արցախի ազատամարտիկների միությունը:

Բացի այն, որ ապրիլյան դիմակայության առաջին իսկ օրվանից առ այսօր առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով: Այս համատեքստում, օրերս, միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ԱԱՄ վարչության որոշմամբ, որպես օգնություն, այսօր ՊԲ-ին տրամադրվեց 543 մլն դրամ:


© armedia.am