Այս շաբաթ Եվրոպայում...

19:48     25 ապրիլի, 2016

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում  նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Ապրիլի 27-28-ին Բրյուսելում կգումարվի Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանը: Քննարկվելու է ԵՄ-Թուրքիա համաձայնագրերի կյանքի կոչման արդյունավետությունը: Բացի այդ, քննարկվելու է նաև ԵՄ-Վրաստան միացյալ ավիացիոն տարածքի համաձայնագրին Խորվաթիայի միանալու հարցը:

Ապրիլի 27-ին Բրյուսել կայցելի և ԵՄ գերագույն հանձակատարի հետ հանդիպում կունենա Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին:


© armedia.am