Կարապետյանների ընտանիքը 2000-ական դոլար է հատկացնելու ապրիլի սկզբին Արցախում զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին

14:29     26 ապրիլի, 2016

Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016-ի ապրիլի սկզբին Արցախում զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 97 ընտանիքին:

Հաշվի առնելով ժամկետների ճշտման հետ կապված բազմաթիվ զանգերն ու անհատական նամակները՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ ավարտվել են ընտանիքների տվյալների ճշտման աշխատանքները և տասն օրվա ընթացքում կիրականացվի գումարների հատկացման գործընթացը:

Ապրիլի 26-ին արդեն փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող ընտանիքների, իսկ արդեն ապրիլի 27-ին կփոխանցվեն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից զոհվածների ընտանիքների գումարները:

Կարապետյանների ուշադրության կենտրոնում են նաև մարդիկ, ովքեր իրենց կամքով այս օրերին մեկնել են պաշտպանելու Արցախ աշխարհի սահմանները: Հաշվի առնելով, որ սահման են մեկնել ընտանիքների հիմնական կերակրողները, Կարապետյանների ընտանիքի կողմից աջակցություն կստանան նաև Լոռու մարզի մոտ 200 կամավորի ընտանիք:

Մայիսին Կարապետյանների կողմից սննդամթերք կստանան Վանաձոր քաղաքի բոլոր մանկապարտեզները:

Հետագայում նման աջակցություն կստանան նաև Սպիտակի և Ալավերդու տարածաշրջանների մանկապարտեզները:

 


© armedia.am