Ուկրաինայի որոշ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

15:19     26 ապրիլի, 2016

Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման նախագծին: Ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոյին: Այս մասին հայտնում է genocide.org.ua-ն:

Նախաձեռնությանը միացել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վադիմ Նովինսկին` «Ընդդիմադիր դաշինք», Ալեքսանդր Պրեսմանը` «Վերածնունդ» կուսակցության պատգամավորական խմբի անդամ, Դավիթ Մարգարյանը` «Պյոտր Պորոշենկոյի դաշինք», ինչպես նաև Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եֆրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեյան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչենկոն «Ժողովրդական ճակատից»:

Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն, այս կապակցությամբ ասել է. «Մենք շատ երախտապարտ ենք պատգամովրներին արդարությանը հավատարիմ լինելու համար»:


© armedia.am