Հայերը և նորվեգացինեը միասին հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին

15:33     27 ապրիլի, 2016

Նորվեգիայի Բերգեն  քաղաքի «Rekstensamlingene» կոչվող զբոսայգում կա հայկական «Խաչքար» կոչվող հուշարձան: Այն  նվիրված է Ֆրիտյոֆ Նանսենի և 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ զոհված քրիստոնյա հայերի հիշատակին, հայտնում է Նորվեգիայի հայկական մշակութային ասոցիացիան:

Խաչքարը, որի բացումը նախաձեռնել էր Ֆրիտյոֆ Նանսենի թոռը՝ Էիջիլ Նանսենը, հանդիսանում է հայերի նվերը Նանսենի հայրենիքին:

Այս տարի, ինչպես նախորդ տարի, անցկացվող միջոցառումների ժամանակ տեղի «Sangkoret Lyderhorn» անունը կրող երգչախումբը կատարում էր Կոմիտասի երգերը: Միջոցառմանը մասնակցող նորվեգացիները նույնպես սովորել և երգում էին Կոմիտաս:

Նշենք նաև, որ միջոցառման կազմակերպիչը Նորվեգիայի հայկական մշակութային ասոցիացիան  ներկայացնող Մարտին Դավթյանն էր:  

 

 


© armedia.am