ՀՀ սպառողին վաճառվող գազը կունենա նոր սակագին

14:25     27 ապրիլի, 2016

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Արմենպրես» գործակալության հետ զրույցում ասել է, որ ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով:

Ընդ որում, գազի սակագինը վերանայման է առաջարկվելու ինչպես խոշոր, այնպես էլ փոքր սպառողների համար: Այսպես, փոքր բաժանորդների՝ այդ թվում բնակչության համար ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն նախատեսվում է հաստատել նոր՝ 146 հազար 700 դրամ սակագին: Սա նշանակում է, որ գազի սակագինը կնվազի 9 հազար 300 դրամով, կամ որ նույնն է՝ 5,9 %-ով:

Խոշոր բաժանորդների համար (ամսական 10 հազար խոր. մետրից ավել) առաջարկվում է գազի սակագինը նվազեցնել 7 %-ով:

Նշենք, որ ՀԾԿՀ ընկերությունից դեռ հայտ չի ստացել:


© armedia.am