Այսօր Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան...

15:35     27 ապրիլի, 2016

«Այսօր՝ ապրիլի 27-ին, Արցախյան պատերազմի ամենալուսավոր տղերքից մեկը` Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան... 
Շնորհավոր ծնունդդ, հերո՛ս... Դու իմ ու իմ տղաների հերոսն ես... 
Տարոնիս քո օրինակով եմ բացատրում, թե ինչպիսին պետք է լինի մեր զինվորը՝ անկախ նրանից հայ է, եզդի, թե՝ ասորի: Ասել եմ, որ դու եզդի ես ու Հայաստանի ու Արցախի պարծանքն ես: 
Հավերժ կմնաս մեր հուշերում, համեստ եղբայր: 
Հերոսները չեն մահանում...

Հ.Գ. ովքեր դեռ չգիտեն(կասկածում եմ), Քյարամն էն հերսոսն է, որ գերադասեց չփախնել ու հրամանատարի` իմ մյուս հերոսի` Արմենակ Ուրֆանյանի կողքին զոհվել», - Facebook-ի իր էջում գրում է քաղաքական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:



© armedia.am