Թուրքիայի փոխվարչապետն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

20:32     27 ապրիլի, 2016

Մեկ անցանկալի իրադարձության պատճառով ոչ Թուրքիան Ռուսաստանից, ոչ էլ Ռուսաստանը Թուրքիայից չի հրաժարվի: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում չեն կարգավորվի, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Hurriyet-ին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները պատմական արմատներ ունեն, այդ համատեսքտում  Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական, առևտրային, քաղաքական հարթակներում հանդիսանում են  մոտ հարևաններ  և ունեն բարեկամական հարաբերություններ: Ասել ենք,  որ մեկ անցանկալի իրադարձության պատճառով ոչ Թուրքիան Ռուսաստանից, ոչ էլ Ռուսաստանը Թուրքիայից  չի հրաժարվի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ, այդ ամենը հաշվի առնելով,  Թուրքիան Լավրովի  վերոնշյալ հայտարարությունը դիտարկում է որպես «անհաջող հայտարարություն»:


© armedia.am