Մեկ անցանկալի իրադարձության պատճառով ոչ Թուրքիան Ռուսաստանից, ոչ էլ Ռուսաստանը Թուրքիայից չի հրաժարվի: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում չեն կարգավորվի, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Hurriyet-ին:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները պատմական արմատներ ունեն, այդ համատեսքտում Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական, առևտրային, քաղաքական հարթակներում հանդիսանում են մոտ հարևաններ և ունեն բարեկամական հարաբերություններ: Ասել ենք, որ մեկ անցանկալի իրադարձության պատճառով ոչ Թուրքիան Ռուսաստանից, ոչ էլ Ռուսաստանը Թուրքիայից չի հրաժարվի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ, այդ ամենը հաշվի առնելով, Թուրքիան Լավրովի վերոնշյալ հայտարարությունը դիտարկում է որպես «անհաջող հայտարարություն»: