Բորդյուժան՝ Թուրքիայի և ԻՊ կապի մասին

13:51     28 ապրիլի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները բուժվում են Թուրքիայում։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Մոսկվայում միջազգային անվտանգության 5-րդ համաժողովի ժամանակ։

«Այսօր ԻՊ-ի զինյալները բուժվում և վերականգնվում են Թուրքիայում»,-ասել է Բորդյուժան՝ հավելելով, որ նման իրադրություն էր նաև 1990-ականներին՝ չեչենական պատերազմի ժամանակ։


© armedia.am