Վրաստանում 2014թ համընդհանուր մարդահամարի հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3 713 804 մարդ, ինչը 15%-ով պակաս է 2002թ-ի մարդահամարի ցուցանիշից:
Ըստ տվյալների՝ Վրաստանի քաղաքացին բնակչությունը կազմում է 2 122 623 մարդ, իսկ գյուղականը՝ 1 591 181:
Վրաստանի համընհանուր մարդահամարն անց է կացվել 2014թ-ի նոյեմբերի 5-ից 19-ը: Այն ընդգրկել է երկրի տարածքի 82%-ը՝ շուրջ 57 հազար կիլոմետր քառակուսի (բացի Աբխազիայից և Հարավային Օսիայից):