Մուշի նահանգապետարանը հայտարարել է թուրք ուժայինների կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ՝ Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) զինյալների դեմ լայնամասշտաբ գործողություններ անցկացվելու մասին, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Vatan» թերթի կայքին:
Աղբյուրի համաձայն՝ նման որոշում է կայացվել երեկ քուրդ գրոհայինների կողմից Մուշ-Վարթո ավտոճանապարին ոստիկանության զրահամեքենայի պայթեցվելուց հետո, որի հետևանքով զոհվել է ոստիկանության 1 հատուկջոկատային, իսկ 2-ը` վիրավորվել: