«Թրամփ Թաուերում» կասկածելի պարունակությամբ ծրար է հայտնվել

14:32     29 ապրիլի, 2016

Դոնալդ Թրամփին պատկանող «Թրամփ Թաուեր» շենքում այսօր հայտնաբերվել է չպարզված փոշու պարունակությամբ ծրար: Այդ մասին փոխանցում է Daily News-ը:

Փոշով լի ծրարը Թրամփի ընտրարշավով զբաղվող գրասենյակ ուղարկվել է փոստով: Ծրարը հայտնաբերելուց հետո շենքում գտնվող մարդկանց, անվտանգության նկատառումներով, էվակուացրել են:

Ներկայումս բժիշկները պարզում են՝ որքանով է վտանգավոր փոշին, իսկ իրավապահները՝ ով է ուղարկել այն:


© armedia.am