Հունգարացի լրագրող Վորոս Սզաբոլկսը հունգարական ORIGO հրատարակությունում հոդված է հրապարակել, որտեղ կրկին անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի պատմությանը:
«Տխրահռչակ կացինով մարդասպանը մի քանի տարվա լռությունից հետո կրկին հայտնվել է ադրբեջանական մամուլում՝ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից խոցված ռազմական ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորության ժամանակ», - գրում է Սզաբոլկսը՝ հիշեցնելով Սաֆարովի հերոսացման գործընթացը:
Լրագրողն ընդգծում է, որ չնայած Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ Սաֆարովը կշարունակի պատիժ կրել՝ Ադրբեջանում նրան դիմավորել են որպես հերոսի: