Ռուսական ՌԲԿ-ն գրում է, որ 2015թ. Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբի կառույցները ստացել են շուրջ 53 մլրդ ռուբլու պետպատվերներ։ Ըստ Ֆորբսի տվյալների՝ Կարապետյանը պետպատվերների ցուցակում Ռուսաստանում 9-րդն է։
Պարբերականը վերլուծել է «Տաշիրի» կազմի մեջ մտնող 18 ընկերությունների գործունեությունը, որոնք իրականացրել են պետպատվեր: Պարզվել է, որ 2014-16 թթ. եռամսյակի ժամանակաշրջանում «Տաշիրի» ընկորությունները իրականացրել են 116 մլրդ ռուբլու աշխատանք՝ պետպատվերի շրջանակներում։
Պետպատվերի ծավալներով Կարապետյանին նախորդում է ադրբեջանցի Արաս Աղալարովը։