ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է օրենսդրության փոփոխությունները, որոնք դատավորներին իրավունք կապահովեն ՀԴԲ-ին ցանկացած համակարգչի «խուզարկության» թույլտվություն տալ՝ անկախ դրա գտնվելու վայրից, փոխանցում է Reuters-ը:
Գերագույն դատավոր Ջոն Ռոբերթսն արդեն նոր կանոններն ուղարկել է Կոնգրես, որը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է փոփոխություններ անի օրենսդրության մեջ կամ հրաժարվի դրանցից: Եթե Կոնգրեսն անտեսի հայտը, Գերագույն դատարանի որոշումն ավտոմատ կերպով կընդունվի:
Ձևավորված պրակտիկայով համաշխարհային դատավորներն իրավունք ունեն խուզարկության արտոնագիր տալ միայն մեկ դատարանի իրավասության շրջանակներում, որի տարածքը սովորաբար սահմանափակված է մի քանի օկրուգներով: Արդարադատության նախարարությունն այդպիսի փոփոխությունների անհրաժեշտության վրա պնդում է 2013 թվականից: