Մերձբալթյան երկրներից Մեքսիկա. ՀՀ նոր դեսպան

19:15     29 ապրիլի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):


© armedia.am