Իրանական նավթի արտահանումը հասել է օրական 2.3 միլիոն բարելի: Այս մասին Թեհրանի մոտ գտնվող արդյունաբերական ձեռնարկություն կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:
«Իրանը նավթի ու գազային կոնդենսատի արտահանումը մեծացրել է օրական մինչև 2.3 միլիոն բարել, ինչը կրկնակի ավելի է՝ միջուկային գործարքից առաջ ստեղծված վիճակի համեմատ»,- ասել է Իրանի նախագահը:
Մինչ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը վերջինիս թույլատրվում էր օրական արտահանել 1 մլն բարել նավթ: