Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը մահացել է

14:36     2 մայիսի, 2016

Այսօր Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սարգիս Արթուրի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


© armedia.am