ԼՂՀ ՊԲ վերանորոգման և վերականգնման բազան վերականգնել է ապրիլի 2-5-ի մարտական գործողությունների ժամանակ խոցված հայկական 14 տանկից 6-ը: Այդ մասին հայտնել է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Նշենք, որ քառօրյա ակտիվ մարտական գործողությունների ժամանակ ապրիլի սկզբին խոցվել էր հայկական 14 տանկ: Ադրբեջանն, ըստ հայկական կողմի գնահատականների, կորցրել է 26 տանկ: