Հայաստանի հավաքականի ու Դոթրմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5-րդն է Whoscored 2015/16 խաղաշրջանի ֆուտբոլիստների արդյունավետության վարկանիշում:
Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը, «ՊՍԺ» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը:
Տասնյակում են նաև «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, Անխել դի Մարիան՝ «ՊՍԺ»-ից, Ռիյադ Մարեզը՝ «Լեսթերից», Պոլ Պոգբան՝ «Յուվենտուսից»:
Մխիթարյանն ընթացիք առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց):