Չնայած Թուրքիայի կողմից ցուցաբերած բոլոր խոչընդոտումներին` ապրիլի 30-ին Դրեզդենում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած «Աղետ» խորագրով համերգը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.net» կայքին:
Ինչպես հայտնում է կայքը՝ համերգին մասնակցել են հայեր, թուրքեր ու գերմանացիներ: Անկարայի դեմ իրենց բողոքն արտահայտող որոշ հանդիսատեսներ համերգին եկել են «Danke Dresden» (Շնորհակալություն Դրեզդեն) պաստառներով: Նշվում է նաև, որ Համերգային դահլիճի բակում ապրիլի 24-ին նվիրված ժամանակավոր լուսանկարների ցուցահանդես է բացվել: