Իրանը քաղաքացիություն կտա օտարերկրյա շահիդների ընտանիքներին

19:44     2 մայիսի, 2016

Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել, համաձայն որի` կառավարությունը քաղաքացիություն կշնորհի երկրի համար զոհված օտարերկրացի զինվորների՝ շահիդների ընտանիքներին։ Քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունեն դիմել զոհվածների կանայք, երեխաները և ծնողները:

Հաղորդվում է, որ, խոսքն այն մարտիկների մասին է, ովքեր մասնակցել են 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմին և զոհվել: Սակայն հստակ թիվ, թե  որքան օտարերկրացի զինվոր է սպանվել իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, իրանական իշխանությունները չունեն:


© armedia.am