Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել, համաձայն որի` կառավարությունը քաղաքացիություն կշնորհի երկրի համար զոհված օտարերկրացի զինվորների՝ շահիդների ընտանիքներին։ Քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունեն դիմել զոհվածների կանայք, երեխաները և ծնողները:
Հաղորդվում է, որ, խոսքն այն մարտիկների մասին է, ովքեր մասնակցել են 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմին և զոհվել: Սակայն հստակ թիվ, թե որքան օտարերկրացի զինվոր է սպանվել իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, իրանական իշխանությունները չունեն: