Ֆրանսիական Մարսել քաղաքի հրեական համայնքը քաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի շենքը վաճառել է «Ալ Բադր» մուսուլմանական մշակութային ասոցիացիային։
Շենքի գնումը մուսուլմանական ասոցիացիային արժեցել է 400.000 եվրո։ «Ալ Բադրը» հետաքրքրված էր շենքի գնմամբ, քանի որ նույն փողոցում գտնվող մզկիթը չի տեղավորում բոլոր այցելուներին։
«Օր Տորա» սինագոգը կառուցվել է 1960-ականներին, երբ Ալժիրից Ֆրանսիայի հարավ են տեղափոխվել բազմաթիվ հրեաներ։