Լավրովն ու Քերին կրկին անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին

22:15     2 մայիսի, 2016

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր՝ մայիսի 2-ին, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:

«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: 


© armedia.am