Ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում՝ հայ և թուրք պատգամավորների միջև (տեսանյութ)

00:30     3 մայիսի, 2016

Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելության վերացման հետ կապված քննարկումներին կրկին խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորների միջև։

Կրկին վիճաբանության կիզակետում հայտնված հայ պատգամավոր Կարո Փայլանը բռունցքներով հարվածում է իր վրա հարձակված թուրք պատգամավորներին, մինչ օգնության են հասնում մյուս քուրդ պատգամավորները։


© armedia.am