«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն արդեն անցկացրել է առաջին համերգային փորձը: Այս մասին գրառում է առկա երգչուհու ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև հրապարակվել են լուսանկարներ փորձից:
Համերգային փորձերին մասնակցել են Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Խորվաթիայի, Սան Մարինոյի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ 2016» կկայանա մասյիսի 10-ին, 12-ին և 14-ին՝ Ստոկհոլմում: Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: