Ռուսաստանը չի բացառում ՄԱԿ ԱԽ մշտական անդամների քանակի ավելացումը

13:30     3 մայիսի, 2016

Ռուսաստանը դեմ չէ, որ ՄԱԿ ԱԽ կազմում կարող են հայտնվել նոր մշտական անդամներ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, մենք չենք բացառում բարեփոխման տարբերակը, որի դեպքում ԱԽ-ում նոր մշտական անդամներ կընդգրկվեն: Սակայն այդպիսի տարբերակի օգտին որոշման ընդունման համար պետք է հստակ պատկերացնել ամբողջ սխեման»,- ասել է Սաֆրոնկովը:

Դիվանագետը հաստատել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ «ԱԽ-ի ընդլայնման ցանկացած տարբերակի դեպքում» պետք է պահպանվի վետոյի իրավունքը, որն ունեն մշտական անդամները:


© armedia.am