Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և այաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, փոխանցում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: