Ժողովրդավարական Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորը հրամանագիր է ստորագրել երկրի խորհրդարանը ցրելու վերաբերյալ: Նախկինում նման հրամանագրերը ընդունում էր վարչապետը, սակայն քանի որ ներկայումս Իսպանիայի կառավարությունը ժամանակավոր է, ուստի օժտված չէ նման լիազորություններով: Նման իրավիճակ Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ է հանդիպում:
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի հրամանագրով նոր ընտրությունների օր է նշանակվել հունիսի 26-ը: