Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախի ճանաչման օրենքի նախագիծը

13:15     3 մայիսի, 2016

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը: Նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում, հաղորդում է Armenpress-ը:

Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Միաժամանակ, ներկայացված օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:


© armedia.am