Մայիսի 6-ին կկայանա Կառլոս Մեծի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այս տարվա դափնեկիրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Նշենք, որ մրցանակը կհաձնվի ոչ թե գերմանական Ախեն քաղաքում, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ Վատիկանում:
Մրցանակի հանձնման արարողությանը կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կոլդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Ֆրանկական կայսրության հիմնադիր Կառլոս Մեծի անվան Միջազգային մրցանակը հանձնվում է 1950 թվականից Եվրոպայի միավորման մեջ մեծ ներդրման համար:
«Այդ ժամանակաշրջանում, երբ Եվրոպայի շատ քաղաքացիներ ճիշտ ճանապարհն են փնտրում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նրանց հույսի ու ոգեշնչման ազդանշան է ուղարկում»,- նշվում է մրցանակի գործադիր հանձնաժողովի պարզաբանման մեջ: Հռոմի պապը «խղճի ձայնն Է», որը հիշեցնում Է, որ Եվրոպան պարտավոր Է պաշտպան կանգնել խաղաղությանը, մարդու հիմնական իրավունքներին, ժողովրդավարությանն ու համերաշխությանը:
Մրցանակի դափնեկիրը ստանում է պատվոգիր և մեդալ, որի մի կողմում պատկերված է Կառլոս Մեծի դիմանկարը, իսկ մյուսին՝ փորագրված են դափնեկրի վաստակները: Մինչև 2007 թվականը դափնեկիրները ստանում էին նաև 5 հազար եվրո, բայց այնուհետև որոշում է ընդունվել այդ գումարն ուղարկել Կառլոս Մեծի մրցանակային հիմնադրամ՝ երիտասարդների կարիքների համար: 2008 թվականից մրցանակը հանձնվում է երկու անվանակարգերում՝ անվանի հասարակական, քաղաքական, պետական գործիչների և 16-30 տարեկան երիտասարդների: Վերջին անվանակարգում հաղթողն որոշվում է հատուկ մրցույթի միջոցով:
Ավելի վաղ Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիրներ են դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի Խուան Կառլոս Առաջին թագավորը, Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ուինսթոն Չերչիլը և Թոնի Բլերը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը: Անցյալ տարի մրցանակին արժանացել Էր Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: