Խադիջա Իսմայիլովան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին

21:46     3 մայիսի, 2016

Ադրբեջանում ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլերմո Կանոյի մրցանակին, որը տրվում է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ:

Մրցանակը կրում է կոլումբացի լրագրող Գիլերմո Կանոյի պատվին, որը 1986 թվականին սպանվել է Բոգոտայում՝ իր գլխավորած El Espactador թերթի խմբագրատան հարևանությամբ: Պարգևի դրամական մասը կազմում է 25.000 դոլար: 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ 2015 թվականի սեպտեմբերին նրան դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման՝ «տնտեսական մի շարք հանցանքների համար»:


© armedia.am