Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը` այն որակելով որպես Հայաստանի ղեկավարության «սադրանք»:
Մամեդովի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել այդ հարցի նկատմամբ:
Մայիսի 5-ի ՀՀ կառավարության հերթանական նիստի օրակարգում ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած օրինագիծը: