Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին այցելել է Հադրութի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքը, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: