Թեհրանը փնտրում է հարաբերությունների ընդլայնման ուղիներ Բաքվի հետ, ինչպես նաև աշխարհի մյուս երկրների հետ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբեր Անսարին, փոխանցում է IRNA գործակալությունը:
Անսարիի խոսքերով` աշխարհի երկրների հետ հարաբերությունների օպտիմալացումը և ընդլայնումը հանդիսանում է Իրանի արտաքին դիվանագիտության առաջնահերթությունը:
2015 թվականի վերջին Իրանի ներդրումներն Ադրբեջանի հիմնական կապիտալում հասել են 760 միլիոն դոլարի, որից 145 միլիոն դոլարը՝ նավթային հատվածում: