ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը սմերչով հարվածել է Ռամիլ Սաֆարովի ծննդավայրին՝ նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի շրջանում:
«Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին որ գյուղին են Սմերչով խփել...
Ոչ ավելի, ոչ պակաս՝ իրենց մարդասեր հերոս Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին, որի գերեզմանոցում է ընկել հրթիռը և չի պայթել:
Ինչքա՜ն դիպուկ և հայրենասեր են մեր հարևանները, որ պղծում են իրենց օրինակելի հերոսի գյուղի գերեզմանոցը: Միգուցե նշանակետը հենց ազգային վամպիրի նախնիների գերեզմանն էր», - գրել է Բեգլարյանը: