Բաքուն Երևանին մեղադրում է հակամարտությունը «սառեցնելու» մտադրության մեջ

11:35     4 մայիսի, 2016

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն խոչընդոտելու մեջ:

«Երևանը նպատակ է հետապնդում  հասնել իրավիճակի սառեցման և կանխելու բանակցային գործընթացում որևէ առաջընթաց», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ Բաքուն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարությամբ՝ մոռանալով նշել, որ Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ բոլոր առաջարկները մերժում է հենց ինքը:


© armedia.am