Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը Ինդիանա նահանգում անցկացված փրայմերիզում պարտությունից հետո հայտարարել է, որ այլևս չի պայքարի Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։
«Ես ասել եմ, որ կշարունակեմ պայքարն առաջադրման համար այնքան ժամանակ, քանի դեռ կա դեպի հաղթանակ տեսանող ճանապարհ»,- ասել է Քրուզը։
Այսպիսով, Դոնալդ Թրամփի՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը միանգամայն իրական է: