ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգը դարձել է ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ինչպես նշում է asbarez.com-ը, նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը նշել է, որ «ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և նախկինում ու ներկայում շարունակվող բոլոր ցեղասպանությունները՝ մենք օգնում ենք պահպանել պատմական հիշողությունը և երաշխավորել, որ նման դաժանություններն այլևս չկրկնվեն»։