Ռիո 2016. օլիմպիական կրակը ժամանում է Բրազիլիա

13:40     4 մայիսի, 2016

Օլիմպիական կրակի էստաֆետը մայիսի 3-ին մեկնարկել է Բրազիլիայի Պլանալտու պալատից, որը երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի աշխատանքային նստավայրն է:

Օլիմպիական կրակը Բրազիլիա է ժամանել ինքնաթիռով շվեյցարական Լոզան քաղաքից, որտեղ տեղակայված է Միջազգային օլիմպիական կոմիտեի  գլխավոր գրասենյակը:

Հանդիսավոր արարողության ժամանակ Ռուսեֆն  օլիմպիական ջահը հանձնել է Բրազիլիայի հավաքականի կազմում ընդգրկված վոլեյբոլի երկակի օլիմպիական չեմպիոնուհի Ֆաբիանա Կլաուդինոյին:

Օլիմպիական ջահը երկրով մեկ կտանեն 12 000 մարզիկներ, որոնց ընտրել են մրցույթների կազմակերպիչները:

Մինչև «Ռիո-2016» Օլիմպիական խաղերի մեկնարկը մնացել է  95 օր, որոնց ընթացքում կրակը 20 000 կմ տարածություն կանցնի և օգոստոսի 5-ին կհասնի Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտ:


© armedia.am