Թուրքիայի իշխանությունները երազում են վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն մոռանում են նրա ճակատագրի մասին: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Այնպիսի տպավորություն Է, որ նա (Թուրքիայի կառավարությունը) ցանկանում Է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը: Համենայն դեպս, նրա արդի քաղաքականության բոլոր բաղադրիչները հենց նման պատկեր են ստեղծում: Ինչ վախճան ունեցավ Օսմանյան կայսրությունը, գիտենք բոլորս»,- ասել Է Զախարովան:
Դիվանագտը նշել Է, որ Ռուսաստանը բոլոր միջոցներով փորձում Էր բանակցությունների սեղանի շուրջը կարգավորել Անկարայի հետ տարաձայնությունները, սակայն ապարդյուն:
Զախարովան նաև կարծիք Է հայտնել, որ մոտ ժամանակներս չարժե սպասել Անկարայի դիրքորոշման փոփոխության: