Թուրքիան կարող է ցամաքային ռազմական գործողություն սկսել Սիրիայում. Դավութօղլու

13:13     4 մայիսի, 2016

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Այս մասին Al- Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Թուրքիայի տարածքը կանոնավոր կերպով հրետակոծությունների է ենթարկվում Սիրիայի այն շրջաններից, որոնք վերահսկվում են ԻՊ-ի կողմից: «Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը լուրջ սպառնալիք է Թուրքիայի և ողջ աշխարհի համար», - ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ «Թուրքիան միակ երկիրն է, որը ակտիվորեն պայքարում է ԻՊ-ի զինյալների դեմ»:


© armedia.am