Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է Al Jazeera հեղինակավոր լրատվամիջոցի հարցերին, և անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային մի շարք հարցերի։
Մասնավորապես, Դավութօղլուն խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին. «Մենք չենք ուզում որևէ երկրի հետ հակասություն ունենալ, այդ թվում՝ Ռուսաստանի։ Անցյալում մենք լավ հարաբերություններ ունեինք, ցանկանում ենք ապագայում էլ լավ հարաբերություններ ունենալ, բայց եթե խոսք է գնում մեր միջազգային անվտանգության մասին, մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այստեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի տակ ոչ թե Ռուսաստանն է, այլ մենք՝ Թուրքիան»։